Լի Փեյս
Լի Փեյս անգլ.՝ Lee Pace | |
---|---|
Ծնվել է | մարտի 25, 1979[1] (45 տարեկան) |
Ծննդավայր | Chickasha, Օկլահոմա, ԱՄՆ |
Կրթություն | Ջուլիարդ դպրոց |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | կինոդերասան, թատրոնի դերասան, հեռուստատեսային դերասան և դերասան |
Ամուսին(ներ) | Matthew Foley? |
Լի Գրիներ Փեյս (անգլ.՝ Lee Grinner Pace, մարտի 25, 1979[1], Chickasha, Օկլահոմա, ԱՄՆ), ամերիկացի դերասան։ «Ոսկե գլոբուս» և «Էմմի» մրցանակների դափնեկիր, որն առավել հայտնի է «Ցպահանջ մեռյալներ» (2007-2009) և «Կանգնիր և այրվիր» (2014-2017) սերիալներում կատարած գլխավոր դերերով, ինչպես նաև «Հոբիթ» եռագրությունում Թրանդուիլի և «Marvel-ի կինեմատոգրաֆիական տիեզերք»-ում՝ Ռոնան Մեղադրողի դերերով։
Վաղ տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Փեյսը ծնվել է Օկլահոմա նահանգում՝ Չիկաշում՝ դպրոցական ուսուցչուհի Շարլոտա Փեյսի (Կլոքլերի) և ինժեներ Ջեյմս Ռոյա Փեյսի ընտանիքում։ Մանկության տարիներին մի քանի տարի անցկացրել է Սաուդյան Արաբիայում, որտեղ նրա հայրն աշխատել է նավթահանող ընկերությունում, հետո ընտանիքը տեղափոխվել է Հյուստոն (Տեխասի նահանգ)։ Այստեղ Փեյսը ժամանակավորապես թողել է դպրոցը, որպեսզի մասնակցի Էլլի հյուստոնյան թատրոնի բեմադրություններին («Սարդոստայն» (The Spider’s Web) և «Հույները» (The Greeks)): Հետո՝ 1997 թվականին, ավարտել է Ջուլիարդի դրամայի դպրոցը, որտեղ մասնակցել է մի քանի պիեսների բեմադրությունների՝ «Ռոմեո և Ջուլիետ» (Ռոմեո), «Ռիչարդ 3-րդ» (գլխավոր) և «Հուլիոս Կեսար» (Կասիա)։ Ջուլիարդի դպրոցում տարբեր ժամանակներում սովորել են այնպիսի նշանավոր մարդիկ, ինչպիսիք են Ռոբին Ուիլյամսը, Քևին Սփեյսին, Օսկար Այզեկը, Ջեսիկա Չեսթեյնը, Վիլյամ Հերթը, Վել Քիլմերը, Էլիզաբեթ Մակգովերնը, Ուես Բենտլին և ուրիշներ։ Դպրոցում Փեյսը Էնթոնի Մաքիի և Թրեյսի Թոմսի համադասարանցին էր։ Klein High School-ի (որն ավարտել է Լի Փեյսը) շրջանավարտների շարքում են նաև երգիչ Լայլ Լովետը, դերասանուհիներ Շերի Սթրինգֆիլդը և Լին Քոլինզը, դերասան Մեթ Բոմերը և օլիմպիադայի չեմպիոնուհի Լորա Ուիլքինսոնը։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Թատրոն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջուլիարդի դպրոցը բակալավրի աստիճանով ավարտելով՝ Լի Փեյսը սկսել է մասնակցել արտաբրոդվեյական թատրոնների բեմադրություններին՝ ներառյալ Կիթ Բունինի պիեսի հիման վրա բեմադրված «Հոլստ Կրեդո»-ն և «Չորրորդ քույր»-ը։ Քրեյգ Լուկասի պիեսի հիման վրա բեմադրած «Փոքր ողբերգություն» բեմականացումում դերի համար «Լավագույն դերասան» կատեգորիայում առաջադրվել է Լյուսիլ Լորտելի անվան մրցանակի։ 2006 թվականին Փեյսը մասնակցել է ըստ Փիթեր Մորիսի պիեսի «Guardians» բեմադրությունում, որը բերել է նրան նույն կատեգորիայում Լյուսիլ Լորտելի անվան մրցանակի երկրորդ անվանակարգը։
Լի Փեյսի առաջնաելույթը կայացել է Բրոդվեյում 2011 թվականի ապրիլի 19-ին՝ «Սովորական սիրտ» բեմականացման նախադիտման ժամանակ։ Ապրիլի 27-ին Նյու Յորքի Golden Theatre-ում կայացել է պաշտոնական պրեմիերան։ Ընդհանուր առմամբ խաղացել է «Սովորական սիրտ»-ի 96 ներկայացումում. դերասանի վերջին ելույթը եղել է 2011 թվականի հուլիսի 10-ին։ Այս ամբողջ ժամանակում Լի Փեյսը կատարել է Բրյուս Նիլսի դերը։
Փեյսը որպես դերասան ընտրվել է ըստ Լուիս Նորի պիեսի «Ոսկե դար» բեմադրությունում կոմպոզիտոր Վինչենցո Բելլինիի դերի համար։ Ներկայացման ցուցադրության նախադիտումը մեկնարկվել է 2012 թվականի նոյեմբերի 15-ին։ Դրամատուրգ Թերենս Մակնոլիի պիեսի հիման վրա բեմականացված «Ոսկե դար»-ի պաշտոնական մեկնարկը կայացել է 2012 թվականի դեկտեմբերի 4-ին Manhattan Theatre Club-ում[2]։ Սկզբում ցուցադրության նախադիտումը ծրագրով պետք է լիներ նոյեմբերի 13-ին, բայց երկու ցուցադրությունները Սենդիի փոթորկի պատճառով չեղարկվել են[3]։
«Հրեշտակներն Ամերիկայում» բրոդվեյական ներկայացմում կատարել է Ջո Փիթի դերը։ Ցուցադրության նախադիտումը սկսվել է 2018 թվականի փետրվարի 23-ին Նիլ Սայմոնի թատրոնում։ Պաշտոնապես շոուն բացվել է 2018 թվականի մարտի 25-ին[4]։
Կինո և հեռուստատեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2003 թվականին Փեյսն առաջին անգամ ճանաչում է ստացել «Զինվորի ընկերուհին» ֆիլմում խաղացած Կալպերնի Ադամսի դերի շնորհիվ, որի սյուժեն հիմնված է տրանսգենդեր կնոջ և զինվոր Բերի Ուինչելի իրական պատմության վրա։ Ֆիլմում մասնակցելու համար Փեյսը ստացել է «Գոտեմ» մրցանակ և առաջադրվել է մի քանի մրցանակների, այդ թվում՝ «Ոսկե գլոբուս»-ի[5]։
2006 թվականին Թոբի Ջոնսի, Դենիել Քրեյգի և Սանդրա Բուլոք խմբի հետ Փեյսը խաղացել է «Հիմար փառք» ֆիլմում։ Նույն թվականին նրան կարելի էր տեսնել Ռոբերտ դե Նիրոյի «Սահմանից դուրս» և «Կեղծ գայթակղություն» պատկերներում։ 2008 թվականին «Օրիորդ Պետիգրյուն ապրում է օրով» ռոմանտիկ կատակերգությունում Փեյսը Էմի Ադամսի և Ֆրենսիս ՄակԴորմանդի հետ կատարել է էպիզոդիկ դեր։ «Ցպահանջ մեռյալներ» (2007-2009) սերիալում մասնակցության համար Փեյսը առաջադրվել է «Էմմի» և «Ոսկե գլոբուս» մրցանակների։ 2009 թվականին Լի Փեյսը Քոլին Ֆերթի, Ջուլիան Մուրի և Մեթյու Գուդի հետ միասին խաղացել է «Միայնակ տղամարդ» ռոմանտիկ դրամայում։ 2010 թվականին դերասանին կարելի էր տեսնել «Մի անգամ Հռոմում» և «Մարմադյուք» կատակերգություններում։
2012 թվականին Լի Փեյսը Փիթեր Ջեքսոնի «Հոբիթ։ Անսպասելի ճանապարհորդություն» կինոեռագրության առաջին մասում կատարել է Չար անտառի անտառային էլֆերի թագավոր Թրանդուիլի դերը։ Հետո խաղացել է «Հոբիթ։ Սմոգի պարապուտը» և «Հոբիթ։ Հինգ զորքերի ճակատամարտը» վերմագրերով շարունակություններում։ 2012 թվականին Փեյսը խաղացել է «Մթնշաղ. Լուսաբաց՝ Մաս 2» ֆիլմում, Սթեֆան Մայերի «Լուսաբաց» վեպի էկրանավորման երկրորդ մասում, ինչպես նաև՝ Սթիվեն Սփիլբերգի և Դանիել Դեյ-Լուիսի հետ «Լինքոլն» կենսագրական դրամայի գլխավոր դերում։ 2014 թվականին, բացի հոբիթների մասին եռագրության եզրափակից մասից, Փեյսին կարելի էր տեսնել Marvel-ի «Գալակտիկայի պահապանները» ֆանտաստիկ արկածային ֆիլմի Ռոնան Մեղադրողի դերում։ «Կանգնիր և այրիր» (2014-2017) հեռուստասերիալում դերի համար Փեյսը ստացել է «Ուղեկից» մրցանակի անվանակարգ, որը շնորհել է Միջազգային ակադեմիայի մամուլը։
2019 թվականին Լի Փեյսը խաղացել է «Կապիտան Մարվել» և «Միլիոնանոց մեքենա» ֆիլմերում։ Հետագայում դերասանը կատարել է Ջոն Դելորեանի՝ DMC-12 ժամանակի մեքենա ստեղծողի դերը, որը «Հետ դեպի ապագա» կինոֆրանշիզի թողարկումից հետո դարձել է պաշտամունքային։
Լի Փեյսն երեք դերասաններից մեկն է, որոնք խաղացել են հինգ ֆիլմերում անընդմեջ և որոնցից յուրաքանչյուրը 100 մլն դոլար է վաստակել ամերիկյան վարձույթում։ Մյուս երկու դերասանները Ուիլ Սմիթն ու Ռոբերտ Դաունի կրտսերն են։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]2012 թվականի հարցազրույցի ժամանակ Իեն Մակկելլենը, որը Փեյսի հետ աշխատել է «Հոբիթ» ֆիլմի վրա, նրան անվանել է գեյ։ Մակկելլենի «աութինգ»-ը մամուլը նկարագրել է որպես սխալմունք և պատահականություն, քանի որ Փեյսն այդ պահին չի կատարել քամինգ աութ[6]։ 2018 թվականի փետրվարին Փեյսն ասել է, որ հարաբերություններ է ունեցել ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանաց հետ, սակայն ինքն իր վրա որևէ պիտակ չի կախում[7]։ Նույն թվականի հունիսին նա դուրս եկավ որպես քուեր[8]։։
Աշխատանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կինո
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | Ծանոթագրություն |
---|---|---|---|---|
2005 | Սպիտակ կոմսուհի | White Countess | Քրեյն | |
2006 | Հիմար փառք | Infamous | Ռիչարդ Հիկոք | |
Սահմանից դուրս | The Fall | Ռոյ Ուոլքեր /«Սև ավազակ» | ||
Կեղծ գայթակղություն | Good Shepherd | Ռիչարդ Հեյս | ||
2007 | Բևեռային մարդ | Polarbearman | Չկա տվյալ | Կարճամետրաժ ֆիլմ |
2008 | Օրիորդ Պետիգրյուն ապրում է օրով | Miss Pettigrew Lives For A Day | Մայքլ Պարդյու | |
2009 | Միայնակ տղամարդ | A Single Man | Գրանտ | |
Կեղծաթուղթ | Possession | Ռոման | ||
2010 | Մի անգամ Հռոմում | When In Rome | Բրեդի Սաքս | |
Մարմադյուք | Marmaduke | Ֆիլ Ուինսլոու | ||
Արարողություն | Ceremony | Ուիթ Կուտել | ||
2011 | Թակարդ | The Resident | Ջեք | |
30 հարված | 30 Beats | Մեթ | ||
2012 | Մթնշաղ. Լուսաբաց՝ Մաս 2 | Twilight Saga: Breaking Dawn, Part 2 | Գարեթ | |
Լինքոլն | Lincoln | Ֆերնանդո Վուդ | ||
Հոբիթ։ Անսպասելի ճանապարհորդություն | The Hobbit: An Unexpected Journey | Թրանդուիլ | ||
2013 | Հոբիթ։ Սմոգի պարապուտը | The Hobbit: The Desolation Of Smaug | ||
2014 | Գալակտիկայի պահապանները | Guardians Of The Galaxy | Ռոնան Մեղադրող | |
Հոբիթ։ Հինգ զորքերի ճակատամարտը | The Hobbit: The Battle of the Five Armies | Թրանդուիլ | ||
2015 | Ծրագիր | The Program | Բիլ Սթեյփլթոն | |
2017 | Մնա ինձ հետ | The Keeping Hours | Մարկ | |
Հենրիի գիրքը | The Book of Henry | բժիշկ Դևիդ Դենիելս | ||
Ապստամբություն | Revolt | Բո | ||
2018 | Երեկույթը միայն սկսվում է | The Party’s Just Beginning | Դեյլ | |
2019 | Կապիտան Մարվել | Captain Marvel | Ռոնան Մեղադրող | |
2019 | Միլիոնանոց մեքենա | Driven | Ջոն Դելորեան |
Հեռուստատեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | Ծանոթագրություն |
---|---|---|---|---|
1999 | Օրենք և կարգ։ Հատուկ ստորաբաժանում | Law & Order: Special Victims Unit | Բենջիամին Թակեր | «Guilt» էպիզոդ |
2003 | Զինվորի ընկերուհին | Soldier’s Girl | Կալպերնիյա Ադամս | Հեռուստատեսային ֆիլմ |
2007-2009 | Ցպահանջ մեռյալներ | Pushing Daisies | Նեդ Նիկերսոն | մշտական դեր 22 էպիզոդում |
2014-2017 | Կանգնիր և այրվիր | Halt and Catch Fire | Ջո Մաքմիլան | մշտական դեր 40 էպիզոդում |
2015 | Մինդիի նախագիծը | The Mindy Project | Ալեքս | «San Francisco Bae» էպիզոդ |
Թատրոն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հոլստ Կրեդո (2001) - Ուինսթոն
- Չորրորդ քույր (2002) - Կոստյա, Լյոնա
- Փոքր ողբերգություն (2004) - Հակիա
- Guardians (2006) - English Boy
- «24 Hour Plays» բոլորապտույտ (2010) - «The Bitch Downstairs» ներկայացում
- Սովորական սիրտ (2011) - Բրյուս Նայլզ
- Ոսկե դար (2012) - Վինչենցո Բելինի
- Հրեշտակներն Ամերիկայում (2018), Նյու Յորք, Բրոդվեյ - Ջո Փիթ
Մրցանակներ և անվանակարգեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Մրցանակներ | Կատեգորիա | Աշխատանք | Արդյունք |
---|---|---|---|---|
2003 | «Գոտեմ» մրցանակ | դերասանական պոռթկում | Զինվորի ընկերուհին | Հաղթանակ |
2004 | Լյուսիլ Լորտելի անվան մրցանակ | Լավագույն տղամարդկային դեր | Փոքր ողբերգություն | Առաջադրված |
«Obie» մրցանակ | Լավագույն կատարում | Հաղթանակ | ||
«Ոսկե գլոբուս» մրցանակ | երկրորդ պլանի լավագույն տղամարդկային դեր մինի սերիալում, հեռուստասերիալում կամ հեռուստաֆիլմում | Զինվորի ընկերուհին | Առաջադրված | |
«Ուղեկից» մրցանակ | Լավագույն տղամարդկային դեր մինի սերիալում կամ հեռուստաֆիլմում | Առաջադրված | ||
«Անկախ ոգի» մրցանակ | Լավագույն տղամարդկային դեր | Առաջադրված | ||
2007 | «Արծաթե արջ» | Կինոյի զարգացման գործում ծանրակշիռ գեղարվեստական ավանդ (մնացած դերասանական կազմի հետ համատեղ | Կեղծ գայթակղություն | Հաղթանակ |
«Ուղեկից» մրցանակ | Լավագույն տղամարդկային դեր կատակերգությունում կամ մյուզիքլում | Ցպահանջ մեռյալներ | Առաջադրված | |
Լյուսիլ Լորտելի անվան մրցանակ | Լավագույն տղամարդկային դեր | Պաշտպաններ | Առաջադրված | |
2008 | «Ուղեկից» մրցանակ | Հեռուստասերիալում, կատակերգությունում կամ մյուզիքլում լավագույն տղամարդկային դեր | Ցպահանջ մեռյալներ | Առաջադրված |
«Ոսկե գլոբուս» մրցանակ | Հեռուստասերիալում, կատակերգությունում կամ մյուզիքլում լավագույն տղամարդկային դեր | Առաջադրված | ||
Պրայմ թայմ «Էմմի» մրցանակ | Լավագույն դերասան կատակերգական սերիալում | Առաջադրված | ||
«Սատուրն» մրցանակ | Հեռուստատեսության լավագույն դերասան | Առաջադրված | ||
2014 | «Ուղեկից» մրցանակ | Լավագույն տղամարդկային դեր հեռուստասերիալում կամ դրամայում | Կանգնիր և այրիր | Առաջադրված |
Ֆինիքսի կինոքննադատների միություն | Լավագույն դերասանական անսամբլ | Գալակտիկայի պահապանները | Առաջադրված | |
Նևադայի կինոքննադատների միություն | Լավագույն դերասանական անսամբլ | Առաջադրված | ||
2015 | Դետրոյթի կինոքննադատների միություն | Լավագույն դերասանական անսամբլ | Առաջադրված |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
- ↑ Golden Age Will Star Lee Pace, Bebe Neuwirth, Lorenzo Pisoni, Richard Easton, Eddie Kaye Thomas, Will Rogers and More
- ↑ GOLDEN AGE Delays Previews Until 11/15 Due to Hurricane Sandy
- ↑ Breaking News: Lee Pace Joins ANGELS IN AMERICA on Broadway
- ↑ «Lee Pace Biography». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 13-ին.
- ↑ Tharrett, Matthew (2014 թ․ հունվարի 4). «Did Ian McKellen Accidentally Out A Fellow "Hobbit" Actor?». Queerty.
- ↑ Moylan, Brian. «'Angels In America' Star Lee Pace on the Urgency of the Broadway Revival and the Importance of Gay Actors Playing Gay Roles». W Magazine (անգլերեն).
- ↑ Schneier, Matthew (4 июня 2018). «Lee Pace Came Out Seven Times a Week. Then He Came Out for Real». The New York Times (անգլերեն). Վերցված է 8 июня 2016-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ли Пейс (անգլ.) Internet Movie Database կայքում
- Lee Pace, Interview at Sci-fi-online.com(անգլ.)
- «Sicilian Prelude to a Stage Actor's Work» (անգլերեն). The New York Times. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 21-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 7-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լի Փեյս» հոդվածին։ |
|
- Մարտի 25 ծնունդներ
- 1979 ծնունդներ
- Ապրող անձինք
- ԱՄՆ-ում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- 21-րդ դարի ամերիկացի տղամարդ դերասաններ
- 21-րդ դարի դերասաններ
- Ամերիկացի տղամարդ թատերական դերասաններ
- Ամերիկացի տղամարդ կինոդերասաններ
- Ամերիկացի տղամարդ հեռուստատեսային դերասաններ
- Ամերիկացի տղամարդ հնչյունավորողներ